Բլինկենը կոչ է արել պաշտպանել Գազայում ՄԱԿ-ի կառուցած ապաստարանները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչների համար ՄԱԿ-ի կողմից կառուցված ապաստարանները՝ անդրադառնալով պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ՄԱԿ-ի ապաստանի վրա օրեր առաջ կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
«Մենք հաստատել ենք դա Իսրայելի կառավարության հետ շփումներում և, որքանով ես եմ հասկանում, նրանք, ինչպես հարկն է, կհետաքննեն այս միջադեպը»,- ասել է Բլինկենը։