Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 2030թ. կկազմի 83,13 տարի. PLOS One
Իսպանիայի Ալկալայի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ 2030թ. կանանց կյանքի միջին տեւողությունը կկազմի 86,54, տղամարդկանցը՝ 83,13 տարի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One-ում։
Նոր գլոբալ հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են տարբեր պատճառներից մահացու ելքի ցուցանիշների միտումներին տարբեր երկրներում եւ ենթադրել, որ մահացության տեմպերն ամբողջ աշխարհում զգալիորեն կնվազեն։ Գիտական աշխատանքում օգտագործվել են ՄԱԿ ազգաբնակչության ֆոնդի տրամադրած տվյալները։ Դրանք ներառել են տեղեկություն տարբեր տարիքի մարդկանց կյանքի սպասվող տեւողության մասին։
Թիմն ուսումնասիրել է 1990-2020թթ. տվյալները՝ 194 երկրներ խմբավորելով կլաստերներում՝ ըստ ինը ցուցանիշների՝ կապված մահացության հետ։ Այդ ցուցանիշները վերաբերել են քաղաքացիների կյանքի սպասվող միջին տեւողությանը ծնվելուց հետո եւ 65 տարեկանում, ինչպես նաեւ մոդալ տարիքը կյանքի ավարտին կամ մահացու ելքերի ընդհանուր թիվը, որոնք տեղի են ունեցել որոշակի տարիքի մարդկանց շրջանում։ Այդ տվյալները պատճառ են ծառայել հինգ կլաստերներում երկրներին «միավորելու» համար, որոնք զգալիորեն հարաբերակցվել են հինգ աշխարհամասերի հետ։
Նշվել է, որ կլաստերը, որի մեջ մտնում է Աֆրիկան, բոլոր պատճառներից մահացու ելքերի զգալի կրճատում է ցուցադրել։ Ավելի հավանական է, որ դա կապված է ՄԻԱՎ-ով հիվանդացության նվազման եւ աշխարհամասում տարբեր հակամարտությունների ավարտման հետ։
Պարզվել է նաեւ, որ տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության միջեւ տարբերությունը կրճատվում է։ Այնուամենայնիվ, չնայած այդ միտմանը՝ կանայք միջինը նախկինի պես տղամարդկանցից ավելի երկար են ապրելու։ Սպասվում է, որ 2030թ. միջին կենսական ժամկետը կկազմի 86,54 եւ 83,13 կանանց եւ տղամարդկանց համար համապատասխանաբար։
Հետազոտության հեղինակները ավելացրել են, որ տղամարդկանց կյանքի ավելի քիչ տեւողությունը կապված է այն բանի հետ, որ նրանցից շատերը տարիքի հետ կորցնում են Y-քրոմոսոմները օրգանիզմի բջիջների որոշ մասում։ Այդ պրոցեսը կապված է տարիքային հիվանդությունների առաջացման բարձր հավանականության հետ։