Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Պարույր Սևակի ծննդյան 100- ամյա հոբելյանը
Գեղարքունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժինը Գավառի Գ․ Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ և Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցների, «Restart Gavar Youth Center» երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ համատեղ մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը բացվեց «Երեքնուկ» երգով, որը կատարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Բալագոզյանը՝ Նորատուսի արվեստի դպրոցի ուսուցիչ Գեղամ Բալագոզյանի նվագակցությամբ։
Գրական միջոցառումն ամբողջացավ Սևակի ստեղծագործությունների ընթերցանությամբ, որոնք ներկայացրին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Սարգսյանը, թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանը, միջոցառմանը մասնակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները: Պարույր Սևակի ինքնակենսագրականով և «Նամակներ Սուլամիթային» տողերի ընթերցմամբ հանդես եկան «Restart Gavar Youth Center» երիտասարդական կենտրոնի անդամներ Արամե Օհանյանը և Լիաննա Շահոյանը ։
Միջոցառումն ամփոփեց Գավառի պետական համալսարանի դասախոս Ալլա Բագոյանը։
Պարույր Սեւակի ծննդյան մեկդարյա հոբելյանի առիթով մարզի հանրակրթական դպրոցներում, գրադարաններում ու մշակութային հաստատություններում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ։