«Պատրաստ ենք խորացնել գործակցությունը»․ Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը հանդիպել է ՀԱՕԿ նախագահի հետ (Տեսանյութ)
Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոն Հայաստանում է։
Նա հանդիպել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկվել են Հայաստանում սուսերամարտի զարգացման ծրագրերը, առաջիկայում մեծ մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։
«Պատրաստ ենք խորացնել գործակցությունը ձեր երկրի հետ, որը, մարզականից բացի, ունի նաև պատմամշակութային մեծ հարստություն»,- ասել է Ջեորջիո Սկարցիոն։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ սուսերամարտ մարզաձևում միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կարող է նոր էջ բացվել հարուստ ավանդույթներ ունեցող հայկական սուսերամարտի պատմության մեջ: