Սա իմ վատագույն հանդիպումն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում. Նովակ Ջոկովիչ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունը համարում է «Մեծ սաղավարտ»-ում ունեցած իր վատագույն հանդիպումը:
«Ցանկանում եմ շնորհավորել Սիներին` կիսաեզրափակիչում տոնած հաղթանակի կապակցությամբ: Նա հրաշալի հանդիպում անցկացրեց` բացարձակապես դուրս թողնելով ինձ մրցակցությունից: Ինքս էլ ցնցված եմ իմ խաղից: Սա իմ վատագույն հանդիպումն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ջոկովիչը:
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում սերբ թենիսիստ Ջոկովիչը մրցեց Իտալիան ներկայացնող, աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիների հետ: Ջոկովիչը զիջեց առաջին երկու սեթերում, սակայն հաղթեց 3-րդ սեթում: Զիջելով նաև 4-րդ սեթում` սերբ թենիսիստը դուրս մնաց պայքարից: 3 ժամից ավելի ձգված մրցախաղում Սիները հաղթեց 1:6, 2:6, 7:6, 3:6 հաշվով: