ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային նյութերը զենքի համար օգտագործելու նշաններ չի տեսել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Ուկրաինայում ռազմական նպատակով միջուկային նյութերի օգտագործման նշաններ չի տեսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Մենք շարունակում ենք ամբողջ Ուկրաինայում անվտանգության երաշխիքների պահպանության ստուգման աշխատանքը, որպեսզի միջուկային նյութերը չօգտագործվեն ռազմական նպատակներով: Գործակալությունը պատճառ չի տեսել անհանգստանալու (միջուկային զենքի) տարածման վերաբերյալ», - Գրոսիի ելույթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Մեկ տարի առաջ գործակալությունը կազմակերպել է փորձագետների ներկայությունը Խմելնիցկիի, Ռովնոյի, Հարավային Ուկրաինայի և Չեռնոբիլի ատոմակայաններում: