Հարավային Կորեան կուժեղացնի համագործակցությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ՝ ի պատասխան ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի մերձեցման
Կորեայի Հանրապետությունը հարկադրված է մեծացնել փոխգործակցությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի համագործակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից մեկը։
Հունվարի 24-ին ՌԴ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան ստեղծում են ռազմական դաշինք, որը մեծացնում է ռազմական ակտիվությունը և անցկացնում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ։ Նրա խոսքով՝ այս զորավարժությունների նպատակը պատերազմին նախապատրաստվելն է։ ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունները նույն կերպ են բնութագրում նաև ԿԺԴՀ-ում։
«Պաշտպանունակության ամրապնդումն, ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների և սադրանքների, մեր բնակչության պաշտպանության բնական միջոցն է: Որքան (ավելի երկար) շարունակվի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցությունն, այնքան ավելի շատ համագործակցության անհրաժեշտություն կլինի Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների ու Ճապոնիաի միջև անվտանգության ոլորտում», - ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
ՌԴ ԱԳՆ-ում բազմիցս հերքել են Մոսկվայի և Փհենյանի միջև անօրինական ռազմատեխնիկական համագործակցության մասին պնդումները։