Քիմ Քարդաշյանը՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում Maison Margiela-ի ցուցադրությանը (լուսանկար)
Փարիզում շարունակվում է ավանդական Նորաձևության շաբաթը, որի շրջանակում տեղի ունեցող տարբեր ցուցադրություններին մասնակցում են արևմտյան շոու բիզնեսի շատ աստղեր:
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Maison Margiela նորաձևության տան ցուցադրությանը:43-ամյա գեղեցկուհին կրել է սև կիպ զգեստ, որն ընդգծել է նրա կազմվածքը, գրում է Daily Mail-ը:
Հյուրերի շարքում են եղել Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, և քույրը՝ Քայլի Ջեները: