Տավուշի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկությունն իրացրին հունվարի 18-ին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Չինչին գյուղի 35-բնակչի տանը կից փայտամշակման արտադրամասի բակում հայտնաբերվեց մեկ մետր երկարությամբ մոտ 3,5 խորանարդ մետր փայտ, ինչի համար անհատ ձեռնարկատերը չուներ համապատասխան փաստաթուղթ:
Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: