Ո՞ր ընկերություններն են 1000 խոշոր հարկատուների շարքում ընդգրկվել
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված հերթականության, խոշոր հարկատուների առաջին հնգյակում են հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գրանդ Տոբակո, Գազպրոմ Արմենիա, Մոբայլ Սենթր Արթ, Փրիթի Ուեյ ընկերությունները:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։