Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լյուքսեմբուրքի ԱԳՆ-ների միջև
Հունվարի 25-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Դքսության արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, լյուքսեմբուրգյան կողմը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Դեյվիդ Ուեյսը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը և առկա արդյունավետ համագործակցության խորացման ուղիները, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին։
Լյուքսեմբուրգյան կողմին է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: