Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխպատվաստել լաբորատորիայում աճեցված ռնգեղջյուրի սաղմը փոխնակ մորը
Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։
In vitro բեղմնավորման այս բեկումը խոստանում է անհետացումից փրկել հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրին, որն այժմ Երկրի վրա ընդամենը երկու կենդանի առանձնյակ ունի:
Գործընթացն արվել է հարավային սպիտակ ռնգեղջյուրի սաղմի հետ, որը հյուսիսային ռնգեղջյուրի մերձավոր ազգականն է, և հաջորդ քայլը կլինի փորձարկել այս վտանգված ենթատեսակի սաղմերը:
Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները ժամանակին հայտնաբերվել են ամբողջ Կենտրոնական Աֆրիկայում, սակայն որսագողությունը, որը սնվել է ռնգեղջյուրի եղջյուրի պահանջարկից, ամբողջովին ոչնչացրել է նրանց պոպուլյացիան վայրի բնության մեջ, փոխանցում է news.am-ը։