Բայդենը խոսքի մեջ սխալվել է եւ Թրամփին անվանել իր պրոֆեսորը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսքի մեջ սխալվել է և ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել է իր պրոֆեսորը, այլ ոչ թե իր նախորդը, բայց անմիջապես ուղղել է իրեն։
«Իմ պրոֆեսոր, ես չեմ խոսի իմ պրոֆեսորի մասին, լսեք, իմ նախորդն այլ ճանապարհ է ընտրել՝ սպառել տնտեսությունը, կրճատել հարկերը շատ հարուստ և խոշոր կորպորացիաների համար, էապես մեծացնել բյուջեի դեֆիցիտը»,- ասել է նախագահը Վիսկոնսին նահանգում՝ իր ելույթում անդրադառնալով իր վարչակազմի տնտեսական միջոցառումներին:
Իր ելույթի ժամանակ Բայդենը նաև շփոթել է համաճարակն ու անկումը։ «Գիտեք, հիմա, մինչև ռեցեսիան, մինչև համաճարակը, Ամերիկայում կար մոտ 700 միլիարդատեր»,- նշել է նա։
Բայդենը նաև ասել է, որ Վիսկոնսինն իր նախագահության սկզբից ավելացել է 169 նոր աշխատատեղ: «Իմ նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ում 14 միլիոն նոր աշխատատեղ է եղել, իսկ Վիսկոնսինում՝ 169 նոր աշխատատեղ», - ասել է պետության ղեկավարը՝ չբացատրելով նահանգի համար փոքր թիվը: