«Ժողովուրդ». Արդյո՞ք Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը կոլապսի կհասցնի բնակարանաշինության ոլորտը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրաթերթը նախկինում գրել էր, որ բնակարանաշինությունը գտնվում է կոլապսի եզրին։
Ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների՝ կանխատեսվում է՝ հաջորդ տարի՝ 2024 թվականից, անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու են։
Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ բնակարանաշինության համար վերցված հիփոթեքային վարկերի շեմը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին բնակելի շենքերի գործարկումը, իրականացված շինարարությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւանի, կազմել է 92 մլդ 803 մլն դրամ։ Նման թվային պատկերի հիմնական պատճառը, ըստ Կենտրոնական բանկի, եկամտահարկի վերադարձի օրենքի առկայությունն է։ Տնտեսագետները, որոնք ուսումնասիրել են ՀՀ բնակարանաշինության ոլորտը, կանխատեսում են, որ օրենքի սահմանափակումից հետո, երբ այն գործի մարզերում, թվային այս սանդղակը կարող է նվազել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում