ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հունվարի 25-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Դքսության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, լյուքսեմբուրգյան կողմը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Դեյվիդ Ուեյսը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը և առկա արդյունավետ համագործակցության խորացման ուղիները, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին։