ԵԱՀԿ նոր նախագահը կայցելի Կիև
ԵԱՀԿ նոր նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Կիև:
«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Կիև՝ մեր անսասան աջակցությունը հայտնելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է նա։
Բորգը նշել է նաև, որ ԵԱՀԿ-ն առանցքային դերակատարում պետք է ունենա Ուկրաինայի հարցում։