Էնթոնի Հոփքինսի կինը ֆիլմ է նկարահանում դերասանի մասին
Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսի կինը՝ Ստելլա Արոյավեն աշխատում է իր ամուսնու մասին վավերագրական ֆիլմի վրա։ Showbiz-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է People-ը։
86-ամյա դերասանը լրագրողներին ասել է, որ իր կնոջը քարտ բլանշ է տվել՝ իր կյանքի ցանկացած հանգամանք լուսաբանելու համար։ Հայտնի է, որ «Գառների լռությունը» ֆիլմում Հոփքինսի գործընկեր Ջոդի Ֆոսթերը հարցազրույց է տվել հատուկ նախագծի համար։
Ֆիլմի թողարկման ժամկետի մասին դեռ տեղեկություններ չկան։ Ինքը՝ Հոփքինսը, խոստովանել է, որ այդ մասին չի հարցնում կնոջը։ «Այնտեղ շատ նյութ կա: Չգիտեմ՝ երբ այն կթողարկվի»,- ասել է դերասանը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Էնթոնի Հոփքինսը հայտնել է, որ այժմ աշխատում է իր ինքնակենսագրականի վրա։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով կհրապարակվի աշխատանքը և երբ այն կթողարկվի։