Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացվել է
Առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։
Այդ մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։
Շինծու նախաքննության շրջանակում կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։