Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ևս կարող են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել. Կադաստրի կոմիտեի ղեկավար
«Գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարող գնել այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք։ Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգը նույնն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ևս կարող են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։
Նրա խոսքով՝ բոլորն էլ կարող են դիմել և ՀՀ-ում անշարժ գույքի ձեռք բերման գործարք կնքել։ Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, կարող են Հայաստանում անշարժ գույք գնել։