ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գորիսում
ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հունվարի 24-ին Գորիս քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Արման Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 17-ից ՌԴ Վորոնեժ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: