Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվեց
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։
Հիշեցնենք՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։