Կառավարության նիստի օրակարգում 37 հարց է, որից 34-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է․ Ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 25-ին, անցկացնում է իր այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից չի զեկուցվում 34-ը: Եվս 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին,
- «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր: