Արցախում Ռուսաստանը խաղաղապահ ունի՞ (լուսանկար)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
« Դե հա... Բայց ի գիտություն Քալանթարով-Լավրովի ասեմ, որ Արցախում տեղակայված ռուս զինվորականներն ամեն ինչ են բացի խաղաղապահներից, քանի որ խաղաղապահները գնտվում են այնտեղ, որտեղ կա բնակչություն և հակամարտող կողներ ու հետաքրքիր է, թե հիմա, երբ Արցախում բնակչություն չկա ու չկա հակամարտող կողմեր, նրանք՝ ռուս խաղաղապահ կոչվածներն ի՞նչ դրական դեր են խաղում...
Երևի 2023 թ-ի սեպտեմբերի 23-ին Լավրովի հայտարարությունը, թե "Ռուսաստանը կօգնի Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատել" հենց այն է ի՛նչ կա Արցախում հիմա՝ անմարդաբնակ քաղաքներ և գյուղեր, որտեղ առանց հայ ամեն ինչ "խաղաղ" է, քանի որ Ռուսաստանի նման երկրի բարձրաստիճան խաղաղապահներինին ադրբեջանցի ասկյարները սպանում են ու մեկ "ներողությունով" լուծում են հարցերը, երբ մեկ խաղաղապահի սպանության պատճառով ՌԴ-ն 2008 թ-ին հարձակվեց Վրաստանի վրա...
Տավարիշչ Լավրով, ամո՛թ է Արցախում գտնվող ռուս զինվորականներին խաղաղապահ կոչել, քանի որ նրանք ամեն ինչ են, բացի խաղաղապահից... »։