Բժիշկը տարեց մարդկանց հորդորել է սննդակարգից չբացառել միսը
Չարժե մեծ տարիքում ամբողջությամբ հրաժարվել միս ուտելուց, զգուշացրել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նատալյա Դենիսովան։ Այս մասին նա հայտարարել է aif.ru-ի հետ զրույցում։
Դենիսովան կոչ է արել չբացառել միսը սննդակարգից, քանի որ դրանից ստացված սպիտակուցը օրգանիզմում ներծծվում է մոտ 90 տոկոսով, մինչդեռ բուսական ծագման սպիտակուցը (հացից, հացահատիկից, հատիկաընդեղենից) կազմում է ընդամենը 60-80 տոկոս։ Բացի այդ, մսամթերքը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Դրանից հրաժարվելը, շարունակել է նա, սպառնում է սպիտակուցի անբավարարության զարգացմանը, հատկապես տարեց մարդկանց մոտ:
«Դա արտահայտվում է ռեգեներացիոն պրոցեսների նվազմամբ, թունավորման ավելացմամբ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վատթարացմամբ, պաթոլոգիական (վաղաժամ) ծերացման գործընթացների ակտիվացմամբ»,- թվարկել է մասնագետը։
Նաև մսից հրաժարվելը կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի և ոսկրերի խտության նվազման, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և այլ խանգարումների, ավելացրել է սննդաբանը։