Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է տեղափոխվել 41-ամյա Լյուդմիլա Զ.-ն
Ոստիկանութունից տեղեկացնում են․
«Հունվարի 23-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել 41-ամյա Լյուդմիլա Զ.-ն, որը 2016 թ. մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն»: