Իմանալով, որ տուժող անձը կույս է, ստիպել է ձեռնաշարժությամբ բավարարել իր սեռական կարիքները․ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 150.000 դրամ, 4 հատ աղոթագիրք, բանան, կրակայրիչ
Վ. Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Ն․ Ս․-ի նկատմամբ։
Գործը մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին, և վարույթ է ընդունվել 2023թ.-ի օգոստոսի 23-ին։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վ․ Գ․-ն 2022 թվականի մարտի 6-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Մասիս համայնքի սկզբնամասում գտնվող սգո սրահի հարակից անմարդաբնակ տարածքում կայանված, իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում սեռական կարիքները բավարարելու նպատակով սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել նույն օրն իր հետ ծանոթացած Ն․ Ս․-ին, ինչին վերջինս տվել է բացասական պատասխան:
Դրանից հետո Վահան Գաբրիելյանը, Նվարդ Սաֆարյանի կամքին հակառակ, միաժամանակ նրա նկատմամբ Վ․ Գ․-ն սեռական հարաբերության առաջարկին Ն․ Ս․-ի կողմից բացասական պատասխան ստանալուց անմիջապես հետո, բռնել է նրա ծնոտից և պահանջել ենթարկվել իրեն, այնուհետև բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ՝ բավարարելով իր սեռական կարիքները:
Ն․ Ս․-ն ընդդիմացել է, պահանջել է դադարեցնել բռնի գործողությունները, սակայն Վ․ Գ․-ն ապտակել է նրան և փորձել է, Ն․ Ս․-ի կամքին հակառակ, վերջինիս հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն տուժող անձը, անկանոն շարժումներ կատարելով, պաշտպանվել է և հայտնել, որ կույս է, որից հետո Վ․ Գ․-ն պահանջել է ձեռնաշարժությամբ բավարարել իր սեռական կարիքները և միաժամանակ անտեսելով Ն․ Ս․-ի կամքը։
Վերոնշյալ գործողություններով Վ․ Գ․-ի գործադրած բռնության հետևանքով Ն․ Ս․-ի դեմքի ձախ կեսի ճանկռվածքների և ձախ կրծքավանդակի արյունազեղումների ձևով ստացել է մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Վ․ Գ․-ն Ն․ Ս․-ին տեղափոխել է այլ հասցե և վերջինիս պահանջով կայանել է ավտոմեքենան, որից հետո Ն․ Ս․-ն, իջնելով ավտոմեքենայից, խնդրել է սպասել, որպեսզի վերցնի մեքենայի սրահի հետևի նստարանին դրված իր անձնական իրերը, սակայն երբ տուժող անձն իջել է ավտոմեքենայից և փորձել է բացել հետևի դուռը, Վ․ Գ․-ն հեռացել է։ Այդ կերպ նա բացահայտ հափշտակել է Ն․ Ս․-ին պատկանող 7.000 ՀՀ դրամ արժողության կանացի պայուսակը, որի մեջ եղել է 150.000 ՀՀ դրամ, «ՎՏԲ Հայաստան» և «Հայբիզնես բանկ» ՓԲԸ քարտեր, առևտրի սրահների կուտակային քարտեր, որոնց մեջ կուտակված է եղել 8.000 ՀՀ դրամ, անձնագիր, 65.000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը, ընդհանուր 2.000 ՀՀ դրամ արժողությամբ կանացի հարդարման պարագաները, 6.000 ՀՀ դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցը, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը, 2.500 ՀՀ դրամ արժողությամբ կտորից տոպրակը, 4 հատ աղոթագրքերը՝ ընդհանուր 1.000 ՀՀ դրամ արժողության, 4.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով 4 կրակայրիչ, բանան, ջրի տարրա և ընդհանուր 1.500 ՀՀ դրամ արժեքով մազերի համար նախատեսված օղեր:
Խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Առաջիկա նախնական նիստը նշանակված է 2024թ․-ի մարտի 7-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: