Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն անդրադարձել է քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու լուրին
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար: Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման ՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»,- ասված է գրառման մեջ: