Այն մարդիկ, որոնք այս գործը փաթեթավորել են, «թխել» են ու «վառել» , պատասխան են տալու․ Սերժ Սարգսյանի պաշտպան
Համոզված ենք, որ արդարադատությունը վերականգնվելու է այս գործով, չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան՝ արդարացման դատավճիռն է։ Ի սկզբանե առկա չի եղել հանցաործության դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Ես փնտրել եմ այս գործում իրավական բաղադրիչ ու չեմ գտել: Բացի օգտագործվող հասկացությունները՝ քրեական գործ, դատարան, մեղադրանք, վարույթ, պաշտպան, դատախազ, այլ իրավական բաղադրիչ չեմ գտել: Այս գործը ի սկզբանե քաղաքական փաթեթավորմամբ գործ է: Դուք ինչպե՞ս եք գնահատում փաստը, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կազմած, ստորագրած, քննիչի սեղանի վրա շրջած դրած, անձին կանչում են ու հարցաքննում որպես վկա: Դա նորմա՞լ է: Այս քրեական գործի մահը կադզդարարվի այն ժամանակ, երբ իրական քննություն կսկսվի ու այն մարդիկ, որոնք այս գործը փաթեթավորել են, «թխել» են ու «վառել» են, իրենք պատասխան են տալու սերունդների, հետո էլ Աստծո առաջ»,-ասաց Մակինյանը։