Ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել է ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը և մասնակցությունը կազմակերպությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որով հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ շրջանակում։
«Երբ ադրբեջանական պատվիրակությունը բարձրաձայնում էր «հայկական օկուպացիայի ծանր հետևանքների մասին» (չակերտները՝ Hayastan.news), մեզ ասում էին, որ ԵԽԽՎ-ն ճիշտ ձևաչափ չէ հակամարտության հետ կապված հարցերի քննարկման համար։ Հիմա նույն ԵԽԽՎ-ն ու այդ պատգամավորները հակառակն են ասում ու ոչ մի առիթ բաց չեն թողնում հարձակվելու Ադրբեջանի վրա։ Միջազգային իրավունքի ընտրովի մեկնաբանությունը, տարածքային ամբողջականությանն ու պետությունների ինքնիշխանությանը վերաբերող հարցերի տարբեր մոտեցումը ցույց են տալիս այս խայտառակ առաջարկի հեղինակների խայտառակ և կեղծավոր էությունը։