Թուրքիայից հետո Օրբանը ևս «կանաչ» լույս կվառի Շվեդիայի համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ կանի երկրի խորհրդարանին հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։
Այս մասին ասվում է Հունգարիայի վարչապետի X սոցցանցում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցից հետո։
Խորհրդարանականները որքան հնարավոր է շուտ կվավերացնեն Շվեդիայի անդամակցությունը, խոստացել է Օրբանը։
Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն է, որը չի վավերացրել Ստոկհոլմի դիմումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը դա արել է երեկ։