Մոլդովան նոր ԱԳ նախարար ունի
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը (ԱԳՆ) կվերանվանվի արտաքին գործերի նախարարություն։ Այն կգլխավորի Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ Միխայ Պոպշոյը:
Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն չորեքշաբթի հայտարարել է հրաժարական տալու մասին: Նա ասել է, որ հաջողությամբ կատարել է երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից դրված արտաքին քաղաքական նպատակները և այս փուլում դադարի կարիք ունի: