Ռաիսին ժամանել է Անկարա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը մեկնել է Անկարա՝ իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Իրանի կառավարության ղեկավարը կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։
Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի գործարարների համատեղ հանդիպմանը։ Ռաիսին նաև կհանդիպի Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։
Այս ուղևորությունը պետք է կայանար հունվարի 5-ին, սակայն հետաձգվել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով՝ նշում է IRNA գործակալությունը։