Թիվ 166 դպրոցի դիմացի մայթը 3 ամիս առաջ է կառուցվել. տոմետները կարծես հողից լինեն, արդեն փշրվում են. Չախոյան
Շինարար Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Մասիվի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի դիմացի նոր կառուցված մայթն է, մոտ երեք ամիս առաջ է կառուցվել։ Տոմետները կարծես թե հողից լինեն և ամբողջն արդեն փշրվում են»։
Չախոսյանը բանալիով քանդում է նոր տեղադրած տոմետները, որոնցում ցեմենտի պարունակություն գրեթե չկա։
«Ասեք՝ կթալանենք, ասեք՝ պետական միջոցները կմսխենք»,-տեսանյութն այս խոսքերով է ավարտում շինարարը՝ ակնարկելով Երևանի քաղաքապետարանին։