«Նյուքասլի» պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխությանը
Առաջիկա ժամերին «Նյուքասլի» և «Բավարիայի» ներկայացուցիչները բանակցություններ են ծրագրել, որտեղ կարող են քննարկել «կաչաղակների» աջ պաշտպան Կիրան Տրիպյեի՝ մյունխենյան ակումբ տեղափոխության պայմանները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Այս հանդիպումը կլինի վերջինը ակումբների միջև բանակցային գործընթացում։
Այս մրցաշրջանում Տրիպյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
Պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին։