Քիմ Քարդաշյանը կրկնել է Վիկտորյա Բեքհեմի հայտնի կերպարը
Քիմ Քարդաշյանը սիրում է խաղարկել հայտնի և նույնիսկ խորհրդանշական նորաձևության երևույթները։ Օրինակ՝ կրկնել մեծն Մերլին Մոնրոյի կերպարը, բայց ոչ բոլորի նման, այլ իսկապես տպավորիչ ու յուրահատուկ։ Ի տարբերություն անցյալ դարի իկոնայի մյուս երկրպագուների, Քիմը չի սահմանափակվել պարզապես նմանատիպ զգեստներով և ճանաչելի սանրվածքով, այլ անմիջապես գնացել է թանգարանային նմուշի հետևից։ Քիմ Քարդաշյանը որոշել է Met Gala-ին կրել Մերիլին Մոնրոյի օրիգինալ արխիվային զգեստը, ինչի համար պետք էր շտապ նիհարել 7 կգ։ Բայց դա, իհարկե, չխանգարեց նրան, ուստի նա հաստատ հավասարը չունի նման մոդայիկ փորձարկումներում։
Եվ ահա Քիմ Քարդաշյանը կրկին որոշել է դիմել արդեն հայտնի մոդայիկ կերպարին և Ասպենի հանգստավայրում հայտնվել է Վիկտորյա Բեքհեմի 19 հազար դոլար արժողությամբ Chanel դահուկային հագուստով։ Spice Girls-ի աստղը այն կրել է դեռ 2006 թվականին։ «Վիկտորիա Բեքհեմը դահուկային սպորտի իմ մուսան է»,- գրել է Քիմ Քարդաշյանը սոցցանցերում և կիսվել երգչուհու նույն լուսանկարով։
Համացանցի օգտատերերը, սակայն, կրկին չեն գնահատել Քիմ Քարդաշյանի այս քայլը։ Շատերը կարծում էին, որ Վիկտորյա Բեքհեմի կոստյումը շատ ավելի լավ է սազում, և Քիմի փորձը «դիպչել մեծերին» անհաջող էր: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, փոխանցում է Showbiz-ը։