Նախորդ տարի Թուրքիայում տղամարդիկ սպանել են 333 կնոջ և 28 երեխայի
Թուրքական Bianet գործակալության հավաքած և թարմացրած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Թուրքիայում տղամարդիկ սպանել են առնվազն 333 կնոջ և 28 երեխայի։
Նույն ժամանակահատվածում, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության, տղամարդիկ բռնաբարել են 18 կնոջ, սեռական շահագործման են ենթարկել 371 կնոջ, վնասվածքներ են հասցրել 745-ին, ոտնձգություններ են կատարել 355 կնոջ նկատմամբ և բռնության են ենթարկել 123 երեխայի։