Օսթինը կոչ է արել շարունակել Ուկրաինային աջակցությունը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ելույթ ունենալով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստում, հայտարարել է, որ ինքնիշխան և անվտանգ Ուկրաինան վճռորոշ նշանակություն ունի գլոբալ անվտանգության համար, և կոչ է արել շարունակել Կիևին ավելի շատ օգնություն տրամադրել:
«Եկեք անկեղծ լինենք. մեր աջակցությունն Ուկրաինային բռնապետության դեմ պայքարում բոլոր երկրներն ավելի անվտանգ կդարձնի։ Եթե մենք ձախողենք նրանց զսպելը, այ երկրներ ևս կդառնան ագրեսոր: Մենք միայն թույլ կտանք ավելի շատ արյունահեղություն և ավելի շատ քաոս։ Մենք չպետք է տատանվենք Ուկրաինային աջակցելու հարցում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ ապացույցներ չկան Ուկրաինային տրամադրված ամերիկյան սարքավորումների ոչ պատշաճ օգտագործման կամ ապօրինի վերաբաշխման վերաբերյալ: