«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դորնանը հոսպիտալացվել է
Ջեյմի Դորնանը հոսպիտալացվել է սրտի կաթվածի ախտանիշներով Պորտուգալիայում արձակուրդի ժամանակ։ Դերասանի վիճակն առաջացել է «թունավոր թրթուրների» հետ շփումից, հայտնել է նրա ընկեր Գորդոն Սմարթը։
Ընկերները որոշել են հանգստի գնալ Պորտուգալիա, բայց հաջորդ օրը Գորդոնը սրտի անբավարարության տարօրինակ նշաններ է զգացել։ Լինելով թերապևտի որդի՝ նա անմիջապես գնացել է մոտակա բուժհաստատություն։ Հյուրանոց վերադառնալուց հետո շոտլանդացի հաղորդավարը հայտնաբերել է, որ Ջեյմին նույնպես միացված է բժշկական սարքավորումներին։ «Մոխրագույնի 50 երանգների» աստղն ասել է. «Աստված իմ, Գորդոն, քո հեռանալուց մոտ 20 րոպե անց իմ ձախ ձեռքը, ձախ ոտքս և աջ ոտքս թմրեցին, և ես հայտնվեցի շտապօգնության մեքենայի մեջ»: Քիչ անց Գորդոնը մեկնաբանել է. «Պարզվում է, որ մենք հանդիպել էին մազոտ թափորային թրթուրների, և մեր բախտը բերել է որ ողջ դուրս եկանք այս պատմությունից»:
Ինչպես պարզվել է, Պորտուգալիայի հարավում գոլֆի դաշտերը լցված են թրթուրներով, որոնք սպանում են շներին և միջին տարիքի տղամարդկանց մոտ սրտի կաթվածներ առաջացնում: Քիչ անց բժիշկը զանգահարել է Ջեյմիին և ասել, որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել միջատների պատճառով, որոնց մազերը պարունակում են տամետոպոեին կոչվող գրգռիչ սպիտակուց։ Այս բաղադրիչը կարող է առաջացնել մաշկի, աչքերի և կոկորդի ցավոտ գրգռումներ, իսկ հազվադեպ դեպքերում՝ ալերգիկ ռեակցիաներ։