Նորից տասնյակ վթարներ, վիրավորներ․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հանրապետության տարբեր շրջաններից ստանում եմ ահազանգեր, որ ճանապարհների պատշաճ սպասարկման և մաքրման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։
Արդեն սովորական է դարձել ձյան առատ տեղումների հետևանքով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների՝ կատվածահար լինելը։
Նորից տասնյակ վթարներ, վիրավորներ։
Հարցը բարձրաձայնել եմ տարբեր հարթակներում։ Օրերս Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ևս խոսեցի այս մասին, բայց ցավոք, կրկին նույն պատկերն է։
Ստացվում է, որ քաղաքացիների անվտանգությունը, այս առումով ևս, իշխանությունների համար որևէ նշանակություն չունի։
Այս բարձիթողի իրավիճակը կարող է մարդկային կյանքեր արժենալ»։