Հրաձգության Հայաստանի հավաքականը մեկնել է Կահիրե
Այս գիշեր Կահիրե մեկնեց հրաձգության Հայաստանի հավաքականը՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Հայաստանը կներկայացնեն ատրճանակավարներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացանակիր Հրաչ Բաբայանը: Նրանց մրցավայր է ուղեկցել մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Հավելենք, որ թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանը հանդես կգա նաև 5,6 միլիմետրանոց փող ունեցող ատրճանակավարների պայքարին: Մրցաձևը նույնպես ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում:
Հայաստանից Փարիզի օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճած Էլմիրան նպատակ ունի վարկանիշի արժանանալ նաև 25 մետր հեռավորությունից թիրախը խոցող մրցակիցների պայքարում: