Պայթյուն՝ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել արտադրամասում մուրճի՝ ականանետի արկին հարվածի հետևանքով։
Տեղեկության համաձայն՝ պայթյունի հետևանքով կա երեք տուժած:
Գործարանը գտնվում է Ադրբեջանի Շիրվան քաղաքում:
Նշենք, որ նույն գործարանում պայթյուն էր տեղի ունեցել նաև նախորդ տարվա հուլիսին։ Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը ՝ վիրավորվել։