Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել․ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել, ստանալու դեպքում կմտածի ու կարձագանքի:
Այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին:
«Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,-նշեց նախարարը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ավելի վաղ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման պատրաստակամություն էր հայտնել: