ԵՄ քաղաքացիական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ջերմուկում
Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում՝ նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության X-ի գրառման մեջ:
«Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշել են առաքելությունից: