Ջոն Բարրիի դուստրն ինքնասպան է եղել (լուսանկարներ)
Օսկարակիր կոմպոզիտոր Ջոն Բարրիի և Ջեյն Բիրկինի դստեր դին հայտնաբերել են Փարիզում` նրա առանձնատան դիմաց գտնվող փողոցում: Բարրիի դուստրը Ֆրանսիայում հայտնի լուսանկարիչ Քեյթ Բարրին է, ով, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: 46-ամյա Քեյթը նետել է իրեն Փարիզում գտնվող իր տան 4-րդ հարկի պատուհանից:
Ոստիկանության տվյալներով,դեպքիից առաջ Քեյթը մենակ է եղել տանը, իսկ նրա տան խուզարկության արդյունքում, պարզվել է, որ Բարրիի դուստրը մեծ թվով հակադեպրեսանտներ է ընդունել: