Սոչիում սպանել են հումորիստ Ամիրան Գևորգյանին
Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանել են հումորիստ Ամիրան Գևորգյանին, գրում է SHOT-ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ի առավոտյան՝ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
31-ամյա Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Նա հետախուզվում է։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքի ժամանակ Գևորգյանը գլխով հարվածել է աստիճաններին և կորցրել գիտակցությունը։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի կոտրվածք, գլխի բաց վնասվածք, աջ և ձախ էպիդուրալ հեմատոմա։
Նա կոմայի մեջ է ընկել, ինչից հետո՝ երկու օր անց Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։