Թուրքիան այս շաբաթ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկություն կանցկացնի
Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է այս շաբաթ քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի շուրջ, երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձգտելու է ստանալ խորհրդարանի հավանությունը՝ վավերացնելու Շվեդիայի երկար սպասված անդամակցությունը ՆԱՏՕ-ին», - հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցչին:
Bloomberg-ը նշում է, որ եթե Թուրքիան հաստատի հայտը, ապա Հունգարիան կմնա միակ երկիրը, որը դեռ չի ավարտել այս գործընթացը։