Հութիները հրթիռակոծել են ԱՄՆ ռազմածովային ուժերի բեռնատար նավը
Եմենի հութիները Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Ocean Jazz բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտարարել է ապստամբների խոսնակ Յահյա Սարիան, փոխանցում է Al Arabiya-ն։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է հրթիռների կիրառմամբ։
«Եմենի զինված ուժերը շարունակում են պատասխանել մեր երկրի դեմ ամերիկյան կամ բրիտանական ցանկացած ագրեսիայի՝ հարվածներ հասցնելով Կարմիր և Արաբական ծովերում սպառնալիքի բոլոր աղբյուրներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Սա վերջին օրերին տարածաշրջանում ամերիկյան նավի վրա առաջին հարձակումը չէ։ Հարձակումները տեղի են ունենում Եմենում ԱՄՆ-ի հարվածների ֆոնին: