Ստամբուլի օդանավակայանում 586 կիլոգրամ թմրանյութ է առգրավվել
Թուրքիայի Առևտրի նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլի օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված գործողության արդյունքում առգրավվել է 568 կիլոգրամ թմրանյութ, գրում են տեղական լրատվամիջոցները։
Առևտրի նախարարության X-ի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ մաքսային հսկողության խմբերը հակաթմրանյութային գործողություն են իրականացրել Ստամբուլի օդանավակայանում։
Գերատեսչության տվյալներով՝ գործողության ընթացքում առգրավվել է 568 կիլոգրամ թմրանյութ։
Նշվում է, որ գործադրվելու են բոլոր ջանքերը՝ երեխաներին ու երիտասարդներին թմրանյութերից պաշտպանելու համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։