Լիտվան կարծում է, որ ԵՄ-ն պետք է սահմանափակի Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցումը երրորդ երկրներ
ԵՄ երկրները պետք է նոր միջոցներ ձեռնարկեն՝ սահմանափակելու Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցումը, հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Financial Times-ին տված հարցազրույցում։
«Լավագույն տարբերակն այն կլիներ, որ որոշում ընդունվեր ապրանքների տարանցումը Ռուսաստանի տարածքով արգելելու մասին։ Մենք չենք կարող դրանք Ռուսաստանի տարածքով ուղարկել, որովհետև չենք կարող վերահսկել»,- ասել է Լանդսբերգիսը՝ հավելելով, որ Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ գնացող ապրանքներն իրականում մնում են հենց Ռուսաստանում, դուրս չեն գալիս նրա տարածքից։
Լիտվայի արտգործնախարարն ասել է նաև, որ իր նշած ոլորտում սահմանափակումները խստացնելու հարցը բարձրացնելու է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Բրյուսելում։