Արմավիրի մարզպետը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի «Ֆեյբուք»-ի էջը տեղեկացնում է, որ, ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետը շնորհակալություն է հայտնել տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, ինչից հետո ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և պետության վարած քաղականության առաջնահերթությամբ:
«Մարզպետն իր խոսում անդրադարձավ դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարգապահական հարցերին՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու նման հարցերում:
Անդրադարձ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ կարևորելով մանկավարժների ակտիվ մասնակցությունը:
Դավիթ Խուդաթյանը նշեց, որ դպրոցներում պետք է բացառել ցանկացած դրամահավաքություն, կոռուպցիոն դրսևորում, ինչպես նաև պետք է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքական ցանկացած գործընթացից:
Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրեց, որ պարբեարաբար այցեր կլինեն դպրոցներ՝ թե՛ իր և թե՛ ձևավորված աշխատանքային խմբերի կողմից՝ տեղում ծանոթանլու դպրոցներում տիրող իրավիճակին, իսկ արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ, համապատասխան հետևանք կունենա, իսկ արդյունավետ աշխատանքը կարժանանա խրախուսման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ աշխատանքային քննարկման վերջում դպրոցների տնօրենները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են պարզաբանումներ: